Դատավարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարութ…

🇦🇿🇦🇿🇦🇿Դատավարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ։ Նման գրառում է արել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարություններին։
«Դատական ​​գործընթացի դեմ անհարկի քարոզչության փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատական ​​գործընթացի հետ՝ վերականգնելու անցումային արդարադատությունը և ապահովելու կայուն խաղաղությունը տարածաշրջանում։ Հարաբերություններում նոր կյանք սկսելու իրական մտադրությունը ցույց կտա Հայաստանի պատասխանատվության ճանաչումը և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես Հայաստանում թաքնվողներին հանձնելու պատրաստակամությունը»,- գրել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *