«Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունը մնա թուրքական քարոզչական ծիրում». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
«2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։
Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի»
Leave a Reply