Ձերբակվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմ…

🎶👨‍💼Ձերբակվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։
📌 Քրեական վարույթով պարզվել է, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: [Գլխավոր դատախազություն]
🔗 Կարդալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով