«Արցախի նախկին նախագահները և բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում էին քաղաքականությա…

«Արցախի նախկին նախագահները և բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում էին քաղաքականությանը, որևիցե մեկը չէր ցանկանում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տար, չնայած ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, մենք բոլորս պետք է կազմակերպենք նոր ընտրությունները»։

Սպուտնիկ Արմենիային ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում և որպեսզի երկիրը չթողնենք առանց նախագահի, առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 ամիս բլոկադայից հետո, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով