❗️❗️❗️ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ով վերջիններից է եղել, որ դուրս է եկել Արցախից, կարծում է, որ «պետությունը բավարար քայլեր անում է Բաքվից ռազմագերիներին հետ վերադարձնելու համար»։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում Եռաբլուր զինվորական պանթեոնում։ «Տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ պետությունը բավարար քայլեր անում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանից հետ բերելու համար։ Նրանք այնտեղ են մնացել, որ վերջին արցախցին դուրս գա»։ Նա նաև հերքել է քաղաքական դաշտում տարածված այն լուրերը, որ Արցախի նախագահները հանձնվել են Ադրբեջանին այն բանից հետո, երբ ինքն ու մի խումբ այլ մարդիկ ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից ու պահվել այնքան ժամանակ, քանի դեռ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանն ու մյուսները չեն հանձնվել։
Թողնել պատասխան