Եթե Իրանում պատերազմ սկսվի, դա պատրվակ է լինելու Ադրբեջանի համար իր զորքը Սյունի…

Եթե Իրանում պատերազմ սկսվի, դա պատրվակ է լինելու Ադրբեջանի համար իր զորքը Սյունիք մտցնելու
Այժմ աշխարհը գտնվում է «սառը պատերազմի տաք ժամանակաշրջանում», որից անմասն չի մնում նաև Հարավային Կովկասը։ «Աբովյան Time» հաղորդմանը այսպիսի համեմատական անցկացրեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով` արդեն ազդակներ կան, որ Հարավային Կովկասում ևս կարող է նոր ռազմաճակատ բացվել։
«Իրանը շուտով կարող է ձեռք բերել միջուկային զենք, որից հետո հնարավոր է լինեն օդային հարվածներ Իրանին։ Դա երկու նպատակ կարող է ունենալ` զսպել Իրանում միջուկային զենքի ձեռքբերումը և երկրորդը` Ռուսաստանից պոկել ևս մի դաշնակցի»,–ասաց Խաչիկյանը։
Իրանում սպասվող նման զարգացումներից, քաղաքագետի կարծիքով, օգտվելու է Ադրբեջանը, որ զորք մտցնի Սյունիք և «Զանգեզուրի միջանցքի» հարցը փորձի ուժով լուծել։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *