«Ի դեպ՝ եթե տեսել եք, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թվով երրորդը Դուք եք՝ ոստիկանությունից և դատական համակարգից հետո։ Դուք ռեկորդ եք խփել ձեր գերատեսչությունից ստացված բողոքների թվով»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր այս ելույթին՝ հաստատելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցում նշված է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտից:
https://fip.am/11411
Կրթությունից բողոքողները շա՞տ են, թե՞ քիչ․ ընդդիմադիր պատգամավորն ու նախարարը ճիշտ են — fip.am
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ խոսել էր կառավարության ձախողումներից՝ անդրադառնալով նաև կրթության ոլորտին։ Ըստ Սամսոնյանի՝ կրթության…