ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ​​պ…

🇺🇸🇮🇱ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին սպանելու կապակցությամբ։ Երկու ղեկավարները նաև քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը և վարչապետ Նեթանյահուն նաև քննարկել են, թե ինչպես օգտագործել այս պահը պատանդներին տուն բերելու և պատերազմը դադարեցնելու համար՝ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և այնպես անելով, որ ՀԱՄԱՍ-ն այլևս երբեք հնարավորություն չունենա վերահսկելու Գազայի հատվածը», – ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *