«Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել։ Ըստ…

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել։ Ըստ ՔՊ աղբյուրի՝ պատճառը բացակա անդամներն են, թեպետ միայն Ալեն Սիմոնյանի գործուղման մասին է հայտնի։ Վարչության այս նիստում իշխող ուժը արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուների միջեւ ընտրություն պիտի կատարեր, առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը՝ նախարարի պաշտոնում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *