Նիկոլ Փաշինյանը, նյարդայնանալով ֆրանսիական մամուլի հրապարակումից, որ ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել այդ երկրում, կառավարության այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին։
NEWS.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
NEWS.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։
Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին:
Թողնել պատասխան