Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Թաթարստանի վրա: Հան…

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Թաթարստանի վրա: Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԹՍ-ներն ընկել են Ելաբուգայում և Նիժնեկամսկում:
Նշվում է, որ ուկրաինական դրոններից մեկը հարվածել է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու տարածքում գտնվող գործարանին, երկուսը՝ Ելաբուգայի ուսանողական հանրակացարանին:
Իշխանությունների տվյալով՝ ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել, սակայն հանրակացարանին հասցված հարվածի հետևանքով կան տուժածներ. վնասվածքներ է ստացել յոթ քաղաքացի, նրանցից երեքը հոսպիտալացվել է։
Ուկրաինական կողմը պաշտոնապես չի արձագանքել միջադեպին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով