Վրաստանը շոշափում է ռիսկերը. զանգեր Երևան և Բաքու
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ և ռեգիոնալ հարցեր: Պետք է ենթադրել, որ հեռախոսազրույցի առանցքում, այդուհանդերձ, եղել են ռեգիոնալ հարցերը, քանի որ նույն օրը Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Ըստ հաղորդագրության՝ դարձյալ քննարկվել են երկկողմ և ռեգիոնալ հարցեր:
Պետք է ենթադրել, որ այս երկու հեռախոսազրույցները կապակցված են միմյանց, և հարցն այն է, թե ինչ բովանդակությամբ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդ բովանդակությունը սկսել է քննարկվել առնվազն հունվարից: Հիշեցնեմ, որ հունվարին Վրաստանի ԱԳ նախարարն ու վարչապետը այցելել են Բաքու, իսկ օրեր անց էլ նրանք այց են ունեցել Երևան: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Բաքվում հայտարարել էր, որ Վրաստանը Երևանին ու Բաքվին ներկայացնում է ռեգիոնալ եռակողմ տնտեսական գործակցության առաջարկ:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply