Ո՞վ է չարաշահում բռնատեղահանվածների հույզերըՆիկոլ Փաշինյանը ենթադրաբար ասել է, ո…

Ո՞վ է չարաշահում բռնատեղահանվածների հույզերը

🇦🇲🇦🇲🇦🇲Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հրաժարվել միմյանց դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից: «Կարող են»՝ չի նշանակում, թե կանեն: Մանավանդ հայտնի չէ՝ բանակցություններում այդ թեման կա՞, որերո՞րդ տեղում է: Բայց Փաշինյանի խոսքից րոպեներ անց սոցիալական ցանցերում բռնատեղահանված արցախցիները համերաշխորեն գրոհել են Հայաստանի վարչապետին:
Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում են Փաշինյանի վերաբերմունքից կամ մտադրությունից, այլ զարգացնում են մի ամբողջ կոնսպիրալոգիական տեսություն եւ պնդում, որ Հայաստանն «ի սկզբանե իր վրա է վերցրել բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու անունից Ադրբեջանի դեմ դատական հայց հարուցելու պատասխանատվությունը, քանի որ գիտեր, որ հանցագործությունից չորս ամիս հետո արցախցիներն այլեւս զրկվում են անհատական կամ կոլեկտիվ բողոք ներկայացնելու իրավունքից, իսկ հիմա, երբ այդ ժամանակն սպառված է, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հրաժարվում է հայցից»:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով