Ադրբեջանական քարոզչամեքենան ցույց է տվել, թե ինչպես է կառուցվում «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրը: Նման հուշահամալիր կառուցելու համապատասխան պաշտոնական կարգագրություն Ալիևը ստորագրել է 2025 թվականի փետրվարի 25-ին, թեպետ հուշահամալիրի հիմնարկեքը եղել է 2024 թվականին:
Նշվում է, որ էքսպոզիցիայում նախատեսվում է ներկայացնել «նյութեր», «փաստեր» Խոջալուի պատմության և «կատարված ցեղասպանության» և դրա «զոհերի» վերաբերյալ: Այսինքն, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել «Խոջալուի ցեղասպանության» վրա և «արդարություն և արդարադատություն» պահանջել: Եվ այս նպատակին նաև Բաքվի «դատավարությունն» է ծառայեցվում: Թե բա խաղաղություն, ոչ թշնամական հռետորաբանությանը, հայտարարություններին… Եվ սա անում է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ցեղասպանության հեղինակ երկիրը, Մարաղայի ցեղասպանությունը Բարոնուհի Քոքսը համարել էր 20-րդ դարի գողգոթա…

Թողնել պատասխան