Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրան…

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտնել է վերջինիս փաստաբան Տիգրան Եգորյանը:
Եգորյանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:
Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով