Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավ…

❗️ Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ կողմից նախաձեռնված «Defender 23» խոշոր զորավարժությանը։
📌 Զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը՝ հավաստիացնելով դաշնակիցներին և զսպելով նրանց, ովքեր կվտանգեն Եվրոպայում խաղաղությունը: Զորավարժությունները ցույց են տալիս նաև եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործակցությունը:
📌 Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից: |lragir.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով