2022 թ. այս օրը` սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը մի քանի ճակատով հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Հայկական կողմը տվեց 224 զոհ, Ադրբեջանը օկուպացրեց շուրջ 220 քառակուսի կմ ՀՀ տարածքից, թվում` Ջերմուկի և Վերին Շորժայի հատվածներից, որտեղից մինչ օրս դուրս չի եկել:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, նիկոլական մեծ զորավար և ստրատեգ Էդվարդ Ասրյան այն ժամանակ վստահեցրել էր, թե ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքը կմնա շրջափակման մեջ, կսովածանա, ստիպված հետ կգնա: «Սոված» ադրբեջանցիները, սակայն, երեք տարի է` այդպես «սոված-ծարավ» շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում և դուրս չգալ այդտեղից: Հավանաբար հայկական կողմն է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նրանց հաց ու ջրով ապահովում, որ սովից չսատկեն:
Ի դեպ, այսօր` սեպտեմբերի 13-ի այդ ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի օրը, ՀՀ իշխանությունները «Ֆեստիվառ» են կազմակերպել Հրազդան քաղաքում, որի շրջանակներում երգելու է նաև Ձախ Հարութը: Հիրավի, շատ լավ նվեր 224 զոհերի հարազատներին` այսուհետ մեր հերոսների հիշատակը պետք է քեֆ-ուրախությամբ հարգել, պարելով ու թռչկոտելով, ոչ թե խնկարկումով և աղոթքով: Սա է այս իշխանությունների հարգանքը` առ նահատակաց:
Հ.Գ. Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակներին:

Թողնել պատասխան