Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վա…

🌨 Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
🚛 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
🛣 Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
🌫 Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
📌 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: [Ճանապարհային դեպարտամենտ]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով