Պետության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են …

Պետության և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գործել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
🔹 Երբ վարչապետը հայտարարում է, օրինակ, որ «Արցախը երբեք չի եղել Հայաստանի մաս», կամ որ «մենք ճանաչում ենք Ադրբեջանի ամբողջականությունը», կարելի է հարց տալ՝
համապատասխանում են արդյոք այդ գործողությունները Սահմանադրական մանդատին, երբ գոյություն ունի երկարատև համազգային քաղաքական և իրավական դիրքորոշում Արցախի հարցում։
📌 Վարչապետի պատասխանատվությունը
Հոդված 155․ Վարչապետի լիազորություններ
Վարչապետը՝
1. Կառավարության ղեկավարն է և ուղղորդում է կառավարության գործունեությունը
2. Իրականացնում է իր լիազորությունները՝ համաձայն Սահմանադրության և օրենքների
Սահմանադրական իրավունքի տեսանկյունից՝ ՀՀ վարչապետը ստացել է մանդատ ՀՀ քաղաքացուց՝
• Պահպանելու պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը
• Պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազգային շահերը
• Եվ լուծելու արտաքին քաղաքական խնդիրները՝ համաձայն ՀՀ ժողովրդի կամքի և Սահմանադրության
Հրաժարումը պատմական, ազգային և տարածքային հարցերից, այդ թվում՝ Արցախի ճակատագրից, կարող է դիտարկվել որպես Սահմանադրությամբ վերապահված քաղաքական պատասխանատվությունից հրաժարում։
ՀՀ վարչապետի աթոռը ստանձնած ժոռովրդի քվեով Նիկոլ Փաշինյանը փակելով թե՛ Արցախի հարցը, թե՛ 2021թ-ի մարտի 16-ին լռանալով 100 տարի առաջվա անօրինական «պայմանագիրը» չի՛ պահանջել և հրաժարվում է Նախիջևանը պահանջելուց, ավելին թե՛ Արցախը, թե՛ Նախիջևանը ճանաչել է Ադրբեջանի մաս խախտելով ՄԱԿ-ի և Եվրոպական ամրագրված նորմերը և սկզբունքները, և ՀՀ Սահմանադրությունը։

Արսեն Սարգսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով