Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը,Արցախի անկախության օրը,ես երբեք չէի պատկերաց…

⚡️Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը,Արցախի անկախության օրը,ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս

🔷Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որում իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում:
🔷Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է:
🔷Իմ հայրենասեր ծնողը ով ունենալով առողջական խնդիրներ ստանում է կալանք-դաժան պատիժ իր ընտանիքից այսքան հեռու:
🔷Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին։
🔷Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է
իրեն առավել շատ սիրող մարդկանց:
🔷Մեր տան փոքրիկի մեկ տարեկանը առանց հայր նշվեց,քույրիկիս 15 ամյակը և իմ 16-րդ տարեդարձը նույնպես:
🔷Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ուզում եմ,որ բոլորը իմանան՝ հայրս արդար է,հայրս ազնիվ է,հայրս պաշտում է իր հայրենիքը,հայրս ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է։
🔷Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր,յուրաքանչյուր հայրենասեր մարդ ով չմնաց մի կողմում երբ քանդվում էր իր պետությունը:
Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր
Էմմա Գալստյան

@armnationalfront

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով