Զարհուրելի է այսօր Ջրաշխարհում տեղի ունեցած միջադեպը, երբ առողջական խնդիրներ ու…

💬 Զարհուրելի է այսօր Ջրաշխարհում տեղի ունեցած միջադեպը, երբ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, մեր քույրերին ու եղբայրներին թույլ չեն տվել մուտք գործել ջրային գոտի` այլոց խանգարելու հիմար պատճառաբանությամբ։
Ասելիքս վերաբերում է ոչ թե բուն միջադեպին, որի մասով անհրաժեշտ գնահատականները հասարակությունն արդեն տալիս է, այլ արձագանքներին։ Ցանկացած խնդիր, ցանկացած անարդարություն, ցանկացած «բեսպրիդել» պետք է բարձրաձայնվի։ Սա որպես պետություն և որպես հասարակություն կայանալու ճանապարհ է, և միայն խնդիրների բարձրաձայնմամբ, հասարակության համախմբված արձագանքներով մենք կարող ենք կանխել արատավոր երևույթների տարածումը։
Գուցե մեր ամենամեծ սխալներից մեկն այսքան տարի եղել է «գործ տվողի» կեղծ թեզերով առաջնորդվելը և տարբեր խնդիրների մասին լռելը՝ սկսած բանակում տիրող բառդակից, ոստիկանական և օլիգարխիկ բեսպրիդելից մինչև նման կարգի միջադեպեր։
Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ժողովրդի միջից, այսպես կոչված, վախը հանելը։ Դուք ստրուկ չեք, մատաղացու գառ չեք, որ ով և ինչպես ուզի, կարողանա վարվել ձեզ հետ։ Սա վերաբերում է առօրյա-կենցաղային, աշխատանքային միջավայրում տիրող անարդարություններից մինչև ավելի գլոբալ՝ պետությանը և հասարակությանն առնչվող խնդիրներ։
Պետք է խոսել, պետք է պահանջել, պետք է դեմ դուրս գալ ցանկացած անարդարության, և այս պայքարում մեր հասարակությունը պետք է գործի միասնական, անտարբեր չգտնվի անարդարության դեմ կռիվ տվող ոչ մի քաղաքացու նկատմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով