Իսկ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ էԱրցախի նախկին նախագահ Սամվել Շահրամ…

Իսկ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ է
Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դատական հայց է ներկայացրել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության դեմ։ Նա պահանջում է հերքել դասագրքի հետևյալ ձևակերպումը․ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»։
Սակայն հերքման համար ներկայացված հիմնավորումները, մեղմ ասած, իրարամերժ են։
Հայցադիմումում նախ նշվում է, որ նման հրամանագիր ընդհանրապես չի ընդունվել, այլ միայն «Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին … հրամանագրի գոյության մասին»։ Այսինքն՝ փաստաթուղթը գոյություն չի ունեցել։
Հաջորդիվ, սակայն, շեշտվում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո Շահրամանյանն ընդունել և ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով «անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը»։
Այսպիսով, սկզբում հայտարարվել է գոյություն չունեցող հրամանագրի մասին, իսկ հետո ստորագրվել է մեկ այլ փաստաթուղթ՝ անվավեր ճանաչելու համար այն հրամանագիրը, որն ի սկզբանե գոյություն չի ունեցել։
Ի վերջո, հայցադիմումը եզրափակվում է այն մտքով, որ այդ հրամանագրերից և հայտարարություններից որևէ մեկն իրավական ուժ չի ունեցել։
Մնում է հասկանալ՝ Սամվել Շահրամանյանը գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով