Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը հանգստանում են Կիպրոսում հարկատուների հա…

🤑🇨🇾 Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը հանգստանում են Կիպրոսում հարկատուների հաշվին
#Բացառիկ
⬇️ ՀՀ պետական պաշտոնյաները շատ են սիրում միջազգային միջոցառումներին մասնակցելը, որոնց արդյունավետությունը գրեթե զրոյական է։
🔍 Նման միջոցառումներից մեկն այժմ տեղի է ունենում Կիպրոսում՝ Փոքր Եվրոպական պետությունների խորհրդարանականների 18-րդ համաժողովը։ Համաժողովին մասնակցում են Կիպրոսի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Անդորրայի, Մոնակոյի, Չեռնոգորիայի, Սան Մարինոյի և Հայաստանի ներկայացուցիչներ։
📌 Մեր երկիրը ներկայացնում են Մարիա Կարապետյանը (չնայած նա ավելի շատ Թուրքիայի ներկայացուցիչ է) և Սարգիս Խանդանյանը։
⁉️ Ի՞նչ են նրանք անում այնտեղ։ Խրախուսո՞ւմ են Լիխտենշտեյնին ներդրումնային ծրագրերը «Խաղաղության խաչմերուկում» «աննախադեպ», «տարածաշրջանում եզակի ու աննման» ծրագրին:
🏝 Ոչ, նրանք հանգստանում են։ Հանգստանում և վայելում են ծովը՝ ՀՀ քաղաքացիների հաշվին։ Խանդանյանն ու Կարապետյանը հանգստանում են Կիպրոսի Նիսի լողափում։
🤑 Այս մարդիկ լավ են ապրում, նրանց կյանքում ամեն ինչ «ok» է ու դա ՀՀ քաղաքացիների՝ Ձեր հաշվին։
🖥 Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ (@aravot, @hetqonline, @yerkir123, @YerevanTodaynews, @tertammedia, @newsamarm, @hayeliakumb, @oragir_news, @pastinfoam, @armluram) հարցրեք այս մարդկանց խորհրդարանում, թե ինչ են նրանք կոնկրետ արել Հայաստանի համար իրենցխ Կիպրոս կատարած այցի ժամանակ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով