Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը. Նա շարունակում է դիտարկել ուժի…

Բաքուն ընտրել է խաղաղության իմիտացիայի ճանապարհը. Նա շարունակում է դիտարկել ուժի գործածման հնարավորությունը. Վիտալի Մանգասարյան
■ Բյուջեի մեծացումն Ադրբեջանի համար կարևոր է նաև արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Ուժեղ բանակի ցուցադրումը դառնում է դիվանագիտական գործիք՝ թե՛ հարևանների, թե՛ միջազգային դերակատարների հետ հարաբերություններում։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ առանց ուժեղ ռազմական բաղադրիչի տարածաշրջանում որևէ բանակցություն հնարավոր չէ վարել։
■ Զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան կարող է ծառայել որպես ծխածածկույթ՝ թաքցնելով իրական քաղաքական շարժառիթները:
■ Ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս, որ պետության ղեկավարները պետք է ունենան բավարար կամք, գիտելիքներ և ցանկություն՝ սեփական երկրի դեմ ցանկացած ոտնձգություն կասեցնելու, համախմբելու հասարակությանը երկրի պաշտպանության գործի շուրջ: Առանց այս կարևորագույն բաղադրիչների, ցանկացած տեսակի զենքի ձեռքբերումը կկորցնի իր իմաստը։
■ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի սպառազինություն, որը կկարողանա դիմակայել հավանական հակառակորդի՝ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի զինված ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին: Սա ներառում է ժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ և արդիական հետախուզական միջոցներ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով