18+ Ո՞վ ես դու, այ խ…ս գլոխ. Ավետ Բաբայանը հրապարակել է իր և Հակոբ Կարապետյանի…

❗️18+ ❗️Ո՞վ ես դու, այ խ…ս գլոխ. Ավետ Բաբայանը հրապարակել է իր և Հակոբ Կարապետյանի խոսակցության սկզբից մի հատված` այդպիսով ցույց տալով, որ առաջինը Հակոբն է իրեն հայհոյել, ինչից էլ սկսվել են փոխադարձ հայհոյանքները
Քաղաքապետարանի պաշտոնյան, որին այդ միջադեպից հետո Տիգրան Ավինյանն արձակուրդ է ուղարկել, նաև պարզաբանմամբ է հանդես եկել.
Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։
Հ.Գ. Լուսանկարը` իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով