Արա, դե գնացեք Քոչարյանին ու Սարգսյանին հարցրեք` ով հանձնեց Արցախը. Ռոմիկ Մխիթար…

Արա, դե գնացեք Քոչարյանին ու Սարգսյանին հարցրեք` ով հանձնեց Արցախը. Ռոմիկ Մխիթարյան
«Արա»-ով խոսող էս մարդը Մալաթիայի թաղապետն ա, Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի կուսակցության անդամ ու, միաժամանակ, ԵԿՄ Երևանի տարածքային կառույցի ղեկավարը: Էսօր Եռաբլուր որպես ԵԿՄ-ական էր եկել, բայց հարցերին պատասխանում էր որպես նիկոլական` վախենալով խոսել Արցախից, խուսափելով ասել, որ Արցախը մեր հայրենիքի մի մասն է եղել, որի համար իրենց կյանքն են տվել նրանք, որոնց շիրիմներին հուզված դեմքով ծաղիկ էր խոնարհում:
Վերջում էլ, երբ այլևս հարցերիս չուներ հոդաբաշխ պատասխան, ինչպես դասական նիկոլական, Արցախի հանձնումը գցեց նախկինների գրպանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով