«Աբովյան time»․ Եկեք կրկին ֆիքսենք՝ միջազգային իրավունքը չի աշխատում։ Վե՛րջ։ Սա …

«Աբովյան time»․ Եկեք կրկին ֆիքսենք՝ միջազգային իրավունքը չի աշխատում։ Վե՛րջ։ Սա արդեն աքսիոմատիկ իրականություն է։ Հետևաբար, եթե միջազգային իրավունքը չի գործում, դա մեզ ստիպում է իրատեսական հայացք նետել մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներին և անել հետևություններ։
Հետևություն համար մեկ՝ ոչ մի փաստաթուղթ չի գործում։ Ընդհանրապես։ Գործում է միայն ու միայն ուժի և ազդեցության գործոնը։ Վե՛րջ։ Այժմ հարցն այն է, թե մենք ինչպես ենք հասնելու այդ նպատակին՝ ի՛նչ ենք անում դրա համար, ի՛նչ է անում իշխանությունը, ի՛նչ է անում ընդդիմությունը։ Սա արդեն առանձին խոսակցության և քննարկման առարկա է։ Բայց այդ զրույցը պարտադիր պետք է լինի։
Հերիք է իրար ատենք։ Գժվելու բան է․ ինձ էլ շատ բան դուր չի գալիս, բայց մյուս կողմից ես հասկանում եմ՝ ներհայկական, ներպետական, ներազգային ատելությունը աշխատում է միայն ու միայն մեր թշնամիների օգտին։ Այո՛, Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի թշնամիներն են՝ ամենաշատը հետաքրքրված մեր միջև մաքսիմալ պառակտում մտցնելու հնարավորությունով։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով