Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում Նարեկ ԿարապետյանըԷս մեր նորանշանակ «էլեկտրիկ» Ռո…

❗️Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում Նարեկ Կարապետյանը
Էս մեր նորանշանակ «էլեկտրիկ» Ռոմանոս Պետրոսյանը ինչ-որ թվեր է հրապարակել, թե ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամներն ինչպիսի աստղաբաշխական թվեր են ստացել 2024 թվականին` ցույց տալով, թե իբր ՀԷՑ-ում տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձ են տվել իրենք իրենց ու դա մտցրել, իբրև թե, սակագնի մեջ:
Ռոմանոս Պետրոսյան, իսկ կարո՞ղ է ազնվություն ցուցաբերես ու հրապարակես նաև, թե որքա՞ն աշխատավարձ է ստացել ու մինչ օրս ստանում այդ նույն ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, որն այդ կարգավիճակը ստանձնել է 2024 թ. դեկտեմբերից:
MakaryanNews-ը պարզեց, որ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ից ամսական ստացել է, ուշադրություն, 0 դրամ աշխատավարձ: Կրկնում եմ` ինը ամսում Նարեկ Կարապետյանը 0 դրամ է ստացել` որպես ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ: Մի հատ էլ տառերով գրեմ` ԶՐՈ դրամ:
Ի դեպ, որ մի քիչ ավելի շատ ազնվություն ցուցաբերի պարոն Պետրոսյանը, կխոստովանի, որ իր ներկայացրած թվերի և հաշվարկների մեջ էլ մանիպուլյացիա կա, ու եթե մի քիչ ավելի ճիշտ հաշվեն, կարող է լրիվ այլ թվեր ստացվեն: Էլ չեմ ասում, որ լավ կլինի նախ հրապարակի, թե ինքն անձամբ որքա՞ն, այսինքն` ամսական քանի՞ միլիոն դրամ աշխատավարձ է ստանում Սամվել Կարապետյանի միջոցներից:
Աղբյուրը` @MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով