Սարսափելի լուրով սկսվեց առավոտը։ Գիշերը իր տան բակում սպանել են Փարաքար համայնքի…

Սարսափելի լուրով սկսվեց առավոտը։ Գիշերը իր տան բակում սպանել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանին և ընկերոջը։ Ցավակցում եմ հարազատներին, մերձավորներին։
Եթե ոստիկանության օր օրի աճող ռեսուրսները դրված չլինեին իշխանության պաշտպանությանը, եթե յոթերորդ վարչությունը ընդդիմադիրների կիպիծիլնիկների մեջ ժուչոկ դնելու փոխարեն զբաղվեր իր իրական գործով ու երկու հոգու գյուլլելու մտադրությունների մասին ձայնագրությունները ոչ թե մոնտաժվեին այլ իրականում բացահայտվեին այս դժբախտ առավոտը գուցե և չլիներ։
Այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ համայնքում խնդիր կա, լիքը զենք կա ու այն կիրառելու պատրաստ լիքը մարդ
քանի՞ հոգու են զինաթափել, քանի՞ մարդու են հետևել ու գաղտնալսել, քանի՞ թայֆա են զսպել ու ցրել քրեական ոստիկանները։
Գլխակեր բարքերով ապրող էս երկրում այդպես անողոքաբար մտնել ու քաղաքականապես խառնել մեղվաբունը, իսկ հետո բանսարկուի չքմեղությամբ ծլկել արանքից ի՞նչ է, եթե ոչ մեղսակցություն` առնվազն քաղաքական մեղսակցություն։
Միքայել Նահապետյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով