Վերևում հիշատակված հարցազրույցից ամիսներ հետո 2021-ի սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն հա…

Վերևում հիշատակված հարցազրույցից ամիսներ հետո 2021-ի սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց  և դրեց, ըստ էության, «հրթիռների գործի» հրապարակային մեկնարկը թույլ տալով անընդունելի տեղեկությունների հրապարակում, այդ թվում 44-օրյա պատերազմի հիշատակում, թե «մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:
Արվել էին նաև գնային գաղտնազերծումներ, երբ իրականում ոչ մի գումար չի վճարվել։
Ինչևէ, սեպտեմբերի 25-ի հայտարարությունը վերաբերում էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, իսկ օրեր անց
սեպտեմբերի 30-ին մեղադրանք էր առաջադրվեր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և զենքի մատակարար Դավիթ Գալստյանին։
Այս գործով անցնում են նաև ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը։ Այս գործը ավելի ուշ չշրջանցեց նաև Սեյրան Օհանյանին։
Դատարանում գործը 3 տարի է, և իշխանությունները հրաժարվելով անկախ կամ նոր փորձաքննությունից, հրթիռների անպիտան լինելը չեն ապացուցել, ըստ էության։
Ի դեպ, Դավիթ Գալստյանն առաջարկել էր անգամ փոխել առկա հրթիռները նորով, եթե անպիտան են, չի ընդունվել առաջարկը։
Այս գործն իր մեջ հեռահար նպատակներ ունի, որից զինված ուժերը տուժել են, իսկ հանրային-քաղաքական համապատասխան պահանջ չի եղել։
Ի դեպ, գործը հարուցվեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո և հանրության` ռազմական ղեկավարության հանդեպ “տաք” ատելության ֆոնին։
Հ.Գ. մանրամասն շատ վերլուծություններ եմ արել, ուստի չեմ ուզում կրկնվել։ Եվ գուցե դեռ անեմ։ Սա զուտ հիշեցման կարգով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով