20 թվի աշունՈսկիդ դարձավ երկաթ անգութԳլխիս եկավ ինչպես կարկուտ20 թվի աշունՏղերքը…

20 թվի աշուն
Ոսկիդ դարձավ երկաթ անգութ
Գլխիս եկավ ինչպես կարկուտ
20 թվի աշուն
Տղերքը գնացին բարձունք
Անձրեւը քո դարձավ արցունք
20 թվի աշուն
Ամեն տերեւն ընկնում է ցած
Տեղերը մեր մնում են բաց
20 թվի աշուն
Տղերքը մեր էլ ետ չեկան
Եւ չդարձան քսան տարեկան
20 թվի աշուն
Դու չդարձար երբեք ձմեռ,
Չեն ծերանա տղերքը մեր,
20 թվի աշուն
Մեր մայրերի մազերը ձյուն,
Սիրածներիս դեմքերն անգույն
20 թվի աշուն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով