«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է. արդյո՞ք Իսրայելում ապրիլի 24-ը ն…

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է. արդյո՞ք Իսրայելում ապրիլի 24-ը ներառված է որպես հիշատակի օր: Իհարկե ո՛չ: Արդյոք հիմա Իսրայել պետությունը Գազայում չի իրականացնում ցեղասպանություն։ Արդյոք հիմա, երբ Արցախ չունենք, 1000-ամյակների իր բնօրրանից տնավեր-բնավեր դարձած ժողովրդի՝ այդ վիճակին հասնելու մեջ Իսրայել պետության ռազմական աջակցության, Իսրայել–Ադրբեջան համագործակցության հետքը չկա։ Մենք որպես պետություն որոշումներ ընդունելիս չպե՞տք է առաջնորդվենք նաև քաղաքական, ազգային շահերով, ինչ-որ տրամաբանությամբ»:

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած՝ հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին, խոսել ՔՊ-ի համագումարում «4-րդ հանրապետություն» հռչակելու մասին.

«Իսկ մենք գործ կունենա՞նք Ադրբեջանի «4-րդ հանրապետության» հետ, նրա նարատիվները փոխվելու՞ են, կամ էրդողանյան ժամանակահատվածի նարատիվները փոխվելու՞ են։ Ադրբեջանը կանգ չի առնելու «խաղաղություն» բառով»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով