Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի …

Մինչև ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյան անձն Ալիևից աղերսում էր, որ 2026-ին էլ օգնի ընտրություններում և մինչև դա գոնե գործին վնասող խոսույթ չօգտագործի, Ալիևը նոր որակ է հաղորդում Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ քաղաքական, քարոզչական, իրավաքաղաքական, միջազգային պայքարին, և մասնավորապես «Գյանջայի դեպքերի» համատեքստում։
Սեպտեմբերի 27-ին, ինչպես, երեկ գրել էի,Ալիևը գնացել էր Գյանջայի նորակառույց հուշահամալիր
և հարգանքի տուրք մատուցել իրենց շեհիդների հիշատակին։
Արդեն ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևն այնտեղ գնացել է մի երեխայի հետ, ում ծնողները և տատիկն իբր «սպանվել են 2020 հոկտեմբերին ՀՀ ԶՈւ հրթիռային հարվածից»։
Բայց սա էլ բավարար չէ
«Ազերթաջը» հարցազրույց է հատուկ արել այս երեխայի հետ։
Իսկ, կրկնում եմ, ՄԱԿ-ի ամբիոնի առջև կանգնած անձին բացարձակ չէր հետաքրքրում Հայաստանի Հանրապետության դեմ Ալիևի գործողությունները, այլ միայն, որն իր շահերին է կպնում և կարող է խանգարել իրեն իշխանությունը պահելու հարցում։
Այս և այլ թեմաների մասին վաղն ավելի մանրամասն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով