«Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
📣 Բագրատ Սրբազանը կալանավայրից հերթական ուղերձն է հղել, որը ներկայացնում ենք ստորև։
🗣️ «Սիրելիներ, շնորհավորում եմ բոլոր Գևորգներին Սուրբ Գևորգ Զորավարի տոնի խորհուրդով: Տարիներ շարունակ սովորություն ունեի հեռաձայնելու բոլոր Գևորգներին՝ շնորհավորելու և սուրբի բարեխոսությունն ու հովանին խնդրելու իրենց համար: Այս տարի չկարողացա… կներեք… Աղոթքով ու սիրով, շնորհավոր:
🔴 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է: Այս խորհուրդով մեծ ուխտագնացություն է դեպի Տավուշ՝ Վարագավանք, ուր բերվում է տերունական կենսաբեր խաչափայտի մասունքը: Տարիներ շարունակ խոնարհ պատիվն եմ ունեցել խաչափայտի մասունքով օրհնելու մեր բազմահազար ուխտավորներին, որպես Տավուշի թեմի առաջնորդ:
🔴 Հոգով սավառնում եմ Վարագավանք, աղոթքով ձուլված աղոթքներին, հավատքով ջերմացած և հոգով եռալով: Տիրոջ օրհնությունը բոլորիդ:
🔴 Սուրբ Խաչը պահի մեզ բոլոր փորձություններից:
Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի», — նշել է Սրբազանր։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Սա է հաղթելու չարի զորությանը և հաղթանակն այլընտրանք չունի», — նշել է Սրբազանր։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան