Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխելԱ…

Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել

Այսօր մեր հանրությանը բացառապես հետաքրքրում է, թե ինչ առաջարկությունով է հանդես գալու այս կամ այն քաղաքական ուժը: Երբ քննարկում են, թե որքան վատ բաներ է անում Փաշինյանը, պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ քայլեր են անելու իրենք, այդ սխալներն ուղղելու համար: Պետք է Փաշինյանի ծրագրերին հստակ այլընտրանք ներկայացնել: Հանրությունն այլընտրանք չի տեսնում: Մարդիկ տարբեր հարցեր են քննարկում, ներկա-նախկին, քննարկում են, թե ով կարող է Բագրատ սրբազանի ետևում լինել, բայց չեն քննարկում ամենաառանցքային հարցերը: Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել: Այսօր շատ է խոսվում Ադրբեջանին, Թուրքիային զիջումների գնալու մասին: Պետք է հստակ ներկայացնել ծրագիրը, թե ինչ պետք է անել զիջումների չգնալու համար: Մեր հանրությունը շփոթված է, քանի որ չի ստանում այս հարցերի պատասխանները: Հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից, սակայն շփոթված է և չգիտի, թե ում հետևից գնա»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *