Այս տղաները լուրջ պատերազմում են կռվել և չպարտված կամ հաղթած զոհվել: ****Այսօր Ա…

Այս տղաները լուրջ պատերազմում են կռվել և չպարտված կամ հաղթած զոհվել:
****
Այսօր Արցախի հերոս, 44-օրյայում զոհված Նարեկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է (ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում):
Նարեկը ռազմական կրթություն չուներ, սպայական կոչման էր արժանացել անձնական բարձր որակների, ինքնակրթության և մարտում ցուցաբերած ճկունության, ճիշտ որոշումներ կայացնելու ունակության շնորհիվ: Նա ուսումնասիրում էր ռազմական գործը, կարդում համապատասխան գրականություն՝ դրանով լրացնելով բացը, ու կարողանում է կարճ ժամանակում ձեռք բերել հմուտ սպային բնորոշ որակներ:
Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նա պաշտպանական մարտեր է մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում (Եղնիկներ), այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:
Նարեկը զոհվել է նոյեմբերի 7-ին:
Հ.Գ Այս 44-45 օրերին շատերին պիտի հիշենք, նաև` իմ ընկեր և մտերիմ հրամանատարներին։ Հոկտեմբերին լավ սպաներ ենք կորցրել պատերազմում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով