Վտանգավոր իրավիճակ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ խոշոր հրդեհ է․ ArmLur.am-ը դ…

🔴Վտանգավոր իրավիճակ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ խոշոր հրդեհ է․ ArmLur.am-ը դեպքի վայրում է

Սեպտեմբերի 30-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։
🔺Shamshyan.com-ը հայտնում է, որ կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։
Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ, և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող տարածքի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով