Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի ՔԿՀՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Հա…

Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի ՔԿՀ
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Հարությունյանին մեղավոր ճանաչելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը: Վճիռն ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ` Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ մեկ զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով