Կգա մի օր ու ՆՓի անուն֊ազգանունը ոսկե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական պատմության մեջ։
Ադրբեջանը որպես հառնող ու տարածաշրջանային սուբհեգոմոնի իր չվիճարկվող կարգավիճակով երբեք այսքան ազգեցիկ, հզոր ու թելադրող չի եղել։ Բնականաբար` Հայաստանի ուժային կարգավիճակի անկման, Հայաստանի ապառազմավարականացման շնորհիվ ու Հայաատանի աշխարհաքաղաքական ապագաի հաշվին։
ԲԱՅՑ, Ադրբեջանի այս նոր դիրքավորումը կախված ու կապված է, թե ո՞վ աշխարհաքաղաքական մարտահրավեր կնետի իրեն իր` այս կարգավիճակը վիճարկելով։ Միակ այդպիսի միավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևաբար` Ադրբեջանի աշխարհաքաղաքական թե հառնումը և թե անկումը կախված է Հայաստանի դիրքավորումից։
Եվ, Իլհամ Ալիևը, որպես միջազգային հարաբերություններից հասկացող առաջնորդ այս “աշխարհաքաղաքական պատառաքաղի” սկզբունքը լավ գիտակցում է։
Էդուարդ Աբրահամյան
Թողնել պատասխան