Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները «Ժողովուրդ» օրաթե…

‼️ Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:
🔴 «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար և արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ և փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաև ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։
🔴 Մեր լրագրողը փորձեց այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին։ Սակայն պարզվեց՝ դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի և Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, և այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։
🔴 Այս ֆոնին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է։ Սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները»։
🔴 Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է։ Մասնավորապես, գյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։ Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում:
🔴 Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որևէ հարազատի չի հրավիրել քննության, հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին: Սպանությունը համարում են բացահայտված՝ առանց տուժողների հետ խոսելու»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով