⚡️⚡️⚡️ Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
🔴 Լեհական հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։
🗣️ «․․․
խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում․․․ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է նա։
🔴 Անգամ իշխող թիմում են տարակուսած վարչապետի եւ նախարարի իրարամերժ հայտարարություններից, մինչ Փաշինյանը խաղաղություն հաստատելու մասին ինքնամոռաց հեքիաթներ է հորինում, Միրզոյանը բացահայտում է նրա ստերը՝ խոստովանելով Բաքվի պահանջների մասին»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան