https://168.am/2025/10/07/2291141.html?fbclid=IwdGRjcANRsGBjbGNrA1GwXmV4dG4DYWVtAjExAAEeLAwkWg5oziSRpujPQVBX9X_IxobiSupNxPckkUF07EvfrIMZlyeKqLwgRqE_aem_IqhRvmf5g1gi-47iog-Cwg
«Ամենահետաքրքիրը, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն է հայտարարվել, և մենք պարտվել ենք: Իսկ 1992-1994 թվականներին ռազմական մոբիլիզացիա չի արվել Հայաստանում, բայց մենք հաղթել ենք: Հետաքրքիր համեմատություն է չէ՞»,-շարունակեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը որպես այդպիսին՝ վատ բան չէ, բայց երբ այն չունի երաշխավորներ, թե այդ փաստաթղթի խախտման դեպքում ինչ հետևանքներ են լինելու, դառնում է ուղղակի փաստաթուղթ ընտրությունների համար՝ նախընտրական քարոզչության փաստաթուղթ է, և ոչ թե խաղաղությանը վերաբերող:
Այս համատեքստում ՀՀ երկրորդ նախագահը նկատեց, որ ՄԱԿ-ն այսօր դարձել է «անճար» կառույց:
«Ինչ-որ մի հարթակ է, որ բոլորը գնում են և խոսում, բայց առանց հետևանքների: Ի դեպ, ՄԱԿ-ն այստեղ մեղավոր չի, ՄԱԿ-ն ունի այն ուժը, ինչը պատրաստ են ՄԱԿ-ին տալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի անդամներ, եվրոպացիք առանձին չէ, բայց միասնական Եվրոպան, այո: Այդ խոշոր ուժային կենտրոնները ցանկություն չունեն, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ն այսօր ցանկություն չունի, ՄԱԿ-ին տալ այն ուժը, ինչը ենթադրում են ՄԱԿ հիմնադրման փաստաթղթերը: Հիմա այս վիճակում Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը փոքրացնում է: Դուք ինձ հարց եք տալիս, որը ողջամտության շրջանակում հնարավոր չէ պարզաբանել: Չեմ հասկանում ինչի է սա արվում, կարող ենք միայն ենթադրության դաշտ մտնել և ասել հետևյալը՝ դա արվում է, որովհետև Ալիևը մի քանի անգամ ասել է՝ թույլ չի տալու ՀՀ միլիտարիզացիան»,-մանրամասնեց Քոչարյանը՝ շեշտելով, որ կայուն խաղաղությունը հիմնված է ուժերի բալանսի վրա:

Ալիևը թույլ չի տալիս Հայաստանի բանակի միլիտարիզացիա, Փաշինյանը կրճատում է բանակի բյուջեն. Ռոբերտ Քոչարյան
Թողնել պատասխան