Որքա՞ն աշխատավարձ է ստանում Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիայում»Սեպտեմբերի սկզբի…

Որքա՞ն աշխատավարձ է ստանում Գնել Սանոսյանը «Լիդիան Արմենիայում»
Սեպտեմբերի սկզբին ՔՊ-ական Գնել Սանոսյանը հայտնեց, որ նշանակվել է «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ: Իսկ գիտե՞ք, թե որքան աշխատավարձ է ստանում նա այնտեղ:
MakaryanNews-ի տեղեկություններով` Սանոսյանը «Լիդիանում» կառավարության ներկայացուցիչը լինելու համար ստանում է ուղիղ 7 մլն դրամ աշխատավարձ: Դա 2 մլն 200 հազար դրամով ավել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձից: Նա էլ ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանի անձնական միջոցներից ստանում է 5 մլն 200 հազար դրամ աշխատավարձ:
Հ.Գ. Պարոն Սանոսյան, եթե հանկարծ փողից նեղվեք կամ, ասենք, ամսվա կեսից աշխատավարձը վերջանա, ինձ դիմեք, ես Ձեզ կօգնեմ: Դե, էդ համեստ աշխատավարձով կարող է մինչև ամսվա վերջ չձգեք 😊
@MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով