Երեկ իմ հարևան Պողոսին հանդիպեցի շենքի բակում. Բաբկեն ԹունյանԽորասուզված ֆեյսբու…

😎Երեկ իմ հարևան Պողոսին հանդիպեցի շենքի բակում. Բաբկեն Թունյան
Խորասուզված ֆեյսբուքյան քոմենթներ էր կարդում: Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, հետաքրքիր բան կա՞: Ասում է՝ էս ի՞նչ սարքեցիր գլխիս, ով ասես, անունս տեղի-անտեղի հոլովում է: Ասում է՝ էս վերջերս էլ մի այլ տիպի են ակտիվացել, ինձանից անգրագետ, սեփական անունը գրել չիմացող «փորձագետներից» մինչև Հիսուսի նկարը ֆոն դրած պրոֆեսիոնալ քֆուրչիներ, «դաչա ուղարկած դիվանի» պես դարն ապրած, բայց հույսը չկտրած քաղաքական գործիչներից մինչև լրագրողի բեյջի հետևում ծվարած անդաստիարակներ…
Ասացի՝ կներես, եղբայր, ո՞նց մեղքերս քավեմ: Կուզե՞ս օգնեմ՝ «հարևան Պողոս»-ի համար հեղինակային իրավունք գրանցես, որ օգտագործման համար գումար փոխանցեն:
Ասաց՝ հետաքրքիր բան ես ասում, բայց ես ավելի լավ բան եմ մտածել՝ քաղաքականությամբ եմ զբաղվելու. բոլոր շանսերն ունեմ՝ համ անգրագետ եմ, համ ինքնավստահ, համ էլ շատ քաղաքական գործիչներից ավելի հայտնի եմ:
Լուրջ էր տրամադրված, ասեմ ձեզ))

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով