Չերնիվցի քաղաքապետարանում հանդիպեցինք PanEuropa միջազգային կազմակերպության առաջն…

Չերնիվցի քաղաքապետարանում հանդիպեցինք PanEuropa միջազգային կազմակերպության առաջնորդ Կառլ ֆոն Հաբսբուրգի հետ։ Ավստրիական թագավորական ընտանիքը դարից ավել Միացյալ Եվրոպայի գաղափարի ջատագովն է եւ Ուկրաինա ժամանած իշխանն ասաց այսօր՝«Որքան հեռու դեպի Արեւելք է ընդլայնվելու ազատ Եվրոպայի սահմանը, այնքան ամուր եւ խաղաղ է լինելու Արեւմուտքը»։ PanEuropa կոնֆերանսին Կիեւից առցանց դիմեց Ուկրաինայի փոխվարչապետ Եվրաինտեգրման հարցերով Տարաս Կաչկան։ Դահլիճի պատերը զարդարված են Չերնիվցիի քաղաքապետների դիմանկարներով, սկսած առաջինից՝ հայազգի Յակոբ ֆոն Պետրովիչից(Պետրոսյան): Հայկական ներկայությունը ե՜ւ Ուկրաինայում, ե՜ւ ողջ Եվրոպայում եղել եւ մնալու է մշտական։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով