Կոտայքի մարզում`Արամուս գյուղի դաշտում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիննե…

⚡️⚡️Կոտայքի մարզում`Արամուս գյուղի դաշտում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ. Armlur.am -ը դեպքի վայրում է
📣shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց,որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորւթյան աստիճանը՝ ժամանել են Կոտայքի մարզի դատախազն ու 2 ավագ դատախազները: 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները: 
‼️‼️Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել:
◾️Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով