Հիշու՞մ եք, որ ես ասում էի մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթ…

Հիշու՞մ եք, որ ես ասում էի մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթե քեզ զենք չեն մատակարարում, չի ցանկանում քո դաշնակիցը, ով 6 միլիարդի զենք է ծախել Ադրբեջանին, և գիտեր, որ մի էդքան էլ Իսրայելն է վաճառել և այլն։ Եվ հիմա պատերազմ է սկսել, երբ հավատացրել էին, որ էդ պատերազմը չի լինելու, խաղաղ ենք էդ խնդիրը լուծելու, հիմա զենք չեն մատակարարում։ Ինչ է ստացվում մսաղացի բերա՞ն գնայինք, պետք չէր։ Պետք էր պայմանավորվել Ադրբեջանի հետ, 10 օր ժամանակ վերցնել և ամբողջովին դուրս գայինք, ինչը եղավ 2023 թվականին, ինչի՞ չարեցինք։ 2023 թվականին արեցինք էն, ինչ պիտի անեինք էն վախտ։
Սամվել Բաբայան
Հ.Գ. Եվ սա ասում է Արցախի առաջին պատերազմին հող ազատագրած մարդը։ Այսինքն, փոխանակ Արայիկով, Նիկոլով մեկուսացնեիք, հաղթելու մասին մտածեիք, ասել է` էկեք հենց հիմա սաղ հանձնենք, դուրս գանք։ Իսկ զենք եկել է, և դրա պատճառով չես պարտվել։
Մի հարցում եմ համաձայն, որ որպես հաղթող կողմ, անժամկետ հրադադարից բացի, պիտի այլ թուղթ էլ ստացած լինեինք։ Բայց սա այլ խոսակցություն է։ Իսկ էս տեսակ պարտվողական միտքն աբսուրդ է…Էդքան տղերքի գլուխ կերան…Դե որ սենց եք մտածում, Առաջին պատերազմի վախտ էդ հարցերը լուծեիք… Գժանոց է լրիվ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով