Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից ոստիկանությունը բերման է ենթարկել 23 քաղաքաց…

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակից ոստիկանությունը բերման է ենթարկել 23 քաղաքացու, որոնց թվում է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Ա. Մխիթարյանը:
Շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել` ցույց տալու, որ Մխիթարյանը որևէ անօրինական արարք թույլ չի տալիս:
«Ռուբենի գործողություններում չկա որևէ բռնության տարր․ ձեռքերը` վեր, ափերը` բաց»,-տեսանյութին կից գրել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով