Այս կառավարությունն ու ՔՊ-ն, նախքան փրկչի շորերով հանրությանը ներկայանալը, պարտավոր են պատասխան տալ մի պարզ, բայց կարևոր հարցի. ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, որ քրեական անցյալ ունեցողներն ու նրանց նմանները կարողացան մնալ քաղաքական գործոն և քաղաքային իշխանություն ձևավորեցին։
Սեփական ձախողումները ձեռքբերումների տեղ ներկայացնելը ոչ թե քաղաքական մարտավարություն է, այլ հասարակության հիշողության ու ինտելեկտի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։
Էլ չասեմ, որ 7 տարի շարունակ, երբ դեռ շարունակում են ամեն ինչ բացատրել «նախկիններով», «թալանչիներով» ու այլ պիտակներով, դա այլևս ոչ թե փաստարկ է, այլ՝ անգործության ու անկարողության հրապարակային ինքնախոստովանություն։
Դավիթ Սանասարյան
Թողնել պատասխան