Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը «Փաստ» օրաթերթը գրում է. …

⚡️⚡️⚡️ Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը
📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, Երևանի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում կիրակի օրը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը:
🔴 Հետաքրքիր է, սակայն, որ համագումարը փաստացի ոչ հրապարակային ֆորմատով է անցել և չի լուսաբանվել: Այդուամենայնիվ, մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ կուսակցությունը անվանվելու է «Հայամետ»:
🔴 Լուսանկարներից նաև ակնհայտ է դառնում, որ համագումարը բավական մարդաշատ է եղել: Ակնհայտ է, որ մի նորաստեղծ կուսակցության համագումարին ավելի շատ մարդ է մասնակցել, քան Նիկոլ Փաշինյանի կեղծ «պատարագներին», չնայած որ վերջինիս դեպքում մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվում՝ մարդաքանակ ապահովելու»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով